ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ի՞նչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ի՞նչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը
28.09.2025 | 14:09

ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հարց է տալիս չգիտեմ ում, երևի՝ տիեզերքին, ասելով. «Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը»:

Պատասխանում եմ ՄԱԿ-ի ամբիոնից կատարյալ դատարկ դահլիճում երևի տիեզերքին ուղղված Փաշինյանի հարցին:

Քաղաքականությունը բարդ, բազմաշերտ գործ է, «լրագրիչություն չէ»: Քո ասած «ահռելի պոզիտիվ բովանդակության» սպասարկումը քեզ տվել են որպես խաղալիք՝ մի ողջ ժողովրդի հետ խաղալու համար, ոչ թե դրան հավատալու կամ վստահելու համար: Եթե դու էդ «ահռելի պոզիտիվ բովանդակության» խայծը կերել ես ու ստորագրվել դրա տակ, դա չի նշանակում, որ քեզ դա տվողը և դրանով կերակրողը ևս դա ընկալելու է որպես իրողություն և հետևի դրան: Ավելին, ոչ թե չի ընկալելու և հետևի, այլ քո օգնությամբ մաշելու և սնանկացնելու է բոլորիս:

P.S. Մինչ մեզ վրա ինքնամոռաց խաղաղություն են վաճառում, շուրջ երկու ամիս է տալիս եմ մեկ հարց բոլորին. «Արդյո՞ք Ալիևի և Փաշինյանի ընկալումները ստորագրված փաստաթղթի դրույթների վերաբերյալ նույնն են»: Այն, որ դրանք նույնը չեն, արդեն բացահայտ է: Եթե դրանք նույնը չեն, ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ի՞նչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ